Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Կանաչ կիրակի>> Նորավանքի եկեղեցում
06.05.2014
Մայիսի 4-ին,Սուրբ Զատկին հաջորդող երկրորդ կիրակի օրը, Նորավանքում տեղի է ունեցել ավանդական <<Կանաչ կիրակին>>, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նորավանքի եկեղեցում Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի կողմից մատուցվել է Սբ. Պատարագ: Օրհնության խոսքով հանդես է եկել Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ողջույնի խոսքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի կողմից կազմակերպվել է ժողովրդական տոնախմբություն, որին մասնակցել են մարզում գործող երգի ու պարի գեղարվեստական խմբերի սաները: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև <<Ծաղկազարդ և Սուրբ Զատիկ>> խորագրով նկարների ցուցահանդես՝ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների ուժերով: Տոնախմբության ակտիվ մասնակիցներն արժանացել են Թեմակալ Առաջնորդի պատվոգրերին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի:
Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է: