Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ
30.04.2014
Ս/ թ ապրիլի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում <<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցակցության ծրագրի>> (USAID Contraktor The Pragma Corpora) ղեկավար Բրունո Քորնելիոյի, ծրագրի Զբոսաշրջության ոլորտի ավագ մասնագետ Արմինե Իսրայելյանի, Գենդերային հարցերով և Աշխատուժի ու Ձեռներեցության զարգացման բաղադրիչի գծով օգնական Թամար Նաջարյանի և փորձագետ Ջեյմս Ջեսսամինի հետ:
Վայոց ձորի մարզպետի խնդրանքով<<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցակցության ծրագրի>> միջնորդությամբ միջազգային փորձագետների կողմից մշակվել է Նորավանքի ձորի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որը հանդիպման ընթացում տրամադրվեց Էդգար Ղազարյանին:
Նախագծի քննարկումը կիրականացվի բոլոր շահառուների մասնակցությամբ կազմակերպվելիք խորհրդակցության ընթացքում: Այն միտված է Արենիի և Նորավանքի ձորի զբոսաշրջային գրավչության ապահովմանը, առանց վնասելու տարածաշրջանի բնական և պատմամշակութային միջավայրը: Հյուրերը տեղեկացրին նաև, որ իրենք տպագրել են Վայոց ձորի տուրիստական ուղեցույցը և քարտեզը, ուր շեշտադրված են հիմնականում տուրիստական այն վայրերն ու հուշարձանները, որոնքդեռևս պակաս ուսումնասիրված ու ճանաչված են:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև <<Արենի գինու փառատոնի>> Վայոց ձորի մարզի ներդրումային համաժողովի կազմակերպման գործում ծրագրի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցության և մասնակցությանհետ կապված հարցեր: