Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ
30.04.2014
Ս/ թ ապրիլի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:
Ներկայացվեց առողջապահական կազմակերպությունների եռամսյա հաշվետվությունները:
Եղեգնաձորի բժշկական կենտրոնի սրտաբան Հենզել Հովհաննիսյանը ծննդյան 65 ամյակի կապակցությամբ պարգևատրվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրով: