Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

30.04.2014

  Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Աշխատանքի օրվա` մայիսմեկյան տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ աշխատավորներին ամուր առողջություն, անձնական երջանկություն, ուժ ու կորով և անսպառ էներգիա:
Ցանկացած աշխատանք, որն ուղղված է հասարակության բարօրությանը, արժանի է հարգանքի: Ու կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ, անկախ ընտրած մասնագիտությունից, նվիրումով և սիրով կատարի իր աշխատանքը, քանզի մեր կյանքի բարելավման հիմքերից մեկն էլ աշխատանքային պարտականությունների առավել արդյուավետ կատարումն է: Համոզված եմ, որ վայոցձորցիներս բարձր պատասխանատվությամբ ենք կատարում մեր պարտականությունները թե պետական կառույցներում, թե սեփական մանր կամ միջին բիզնեսում, թե մասնավոր ընկերություններում, մի խոսքով՝ ամենուր, որտեղ որ մենք ներկայացված ենք:
Կարծում եմ իզուր չէ, որ մեզ անվանում են քարից հաց քամող ժողովուրդ:
Հարգելիներս, Դուք էլ համոզված եղեք, որ մարզային իշխանություններն անելու են հնարավորը, որպեսզի մեր մարզում արժանապատիվ աշխատանքի և վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն և դժվարությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաղթահարվեն:
Շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, ստեղծագործ վերաբերմունք յուրաքանչյուր աշխատանքի՝ հանուն ձեր ընտանիքների բարօրության և ի շահ մեր մարզի զարգացման:


ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46