Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

30.04.2014

  Ս/թ ապրիլի 30-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի  հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ներքոնշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.  

2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով <<Ռինդի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Չիվայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Եղեգիսի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում , <<Մալիշկայի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ում, <<Աղավնաձորի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ում ֆինանսական և մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում 2014 թվականի 1-ին եռամսյակում գնումների <<Գնումների մասին>> ՀՀ օրենքին համապատասխանության իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացում: Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, 
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել.
1.Ներքին աուդիտի բաժնին՝ 2014թ.-ին ըստ կազմակերպությունների հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն:
2. Հանձնարարել՝
ՓԲԸ-ների և ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ ապահովել նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունք, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ և մեկամսյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել  իրականացված միջոցառումների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46