Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում է ունեցել տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ
30.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն (WostAYN) հասարակական կազմակերպության Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպած <<Մենք կարող ենք և կանենք>> (We can, we will) երիտասարդական միջազգային ծրագրին մասնակցող Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Գերմանիայի, Իտալիայի և Լատվիայի շուրջ 40 երիտասարդների հետ: Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդության շրջանում գործազրկության խնդրի վերհանումն է և համատեղ ուժերով պայքարը դրա դեմ, որին իրականացվում է Եվրամիության Երիտասարդությունը շարժման մեջ ծրագրի շրջանակներում: Իր խոսքում Էդգար Ղազարյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք: Էդգար Ղազարյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին Հայաստանի տնտեսությանը, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, կրթական համակարգին և այլն: