Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է միջազգային ծրագրի շրջանակներում իրականցվող մշակութային երեկույթի
30.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հերմոն գյուղում գտնվող <<Լուսի>> հանգստյան գոտում մասնակցել է <<Ինքներս կերտենք մեր ապագան>> խորագրով միջազգային վերապատրաստման շրջանակներում իրականցվող մշակութային երեկույթին: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Երեկոյի ընթացքում ծրագրին մասնակցող Վրաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Շվեյցարիայի և Հայաստանի երիտասարդները ներկայացրին իրենց երկրներն ու առանձնահատկությունները: Երեկոյի վերջում երիտասարդները մասնակիցներին հյուրասիրում էին իրենց երկրներում պատրաստված բարիքներով: Ծրագրի նպատակն է տարբեր երկրների գյուղական համայնքների երիտասարդների կարողությունների զարգացումն ու քաղաքացիական ակտիվության խթանումը: Վերապատրաստումն իրականացվում է Եվրոմիության աջակցությամբ <<Երիտասարդները շարժման մեջ>> ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Իսպանիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի 24 երիտասարդներ: Ծրագիրն իրականացնում է <<Սյունիք-Զարգացում>> հասարակական կազմակերպությունը: