Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցեց Ռինդ համայնքում կռուցվելիք եկեղեցու հիմնարկեքին
28.04.2014
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի հետ մասնակցեց Ռինդ համայնքում կռուցվելիք եկեղեցու հիմնարկեքին:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Այնուհետ ռինդցիներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, եկեղեցու շինարարական աշխատանքների ֆինանսական ծախսերի հովանավոր մոսկվաբնակ հայրենակից Վարդան Սարգսյանը, հովանավորի մայրը՝ Ռինդի միջնակարգ դպրոցի նախկին ուսուցչուհի Ռոզա Կարապետյանը:
Եկեղեցու հիմնաքարերի օծման արարողակարգը կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Նշենք, որ միջոցառման պաշտոնական բացումից առաջ սկսված համերգը, որին մասնակցում էին գյուղում գործող երգի- պարի համույթի սաները, շարունակվեց նաև հիմնարկեքից հետո, պարուրելով ներկաներին տոնական տրամադրությամբ: