Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորում տեղի ունեցավ պսակադրություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մատուցվեց հոգեհանգստի կարգ
24.04.2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզկենտոն Եղեգնաձոր քաղաքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ գործադիր մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանի, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների, պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ղեկավարները և նրանց աշխատակիցները, զինվորականներ և պարզապես քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ այցելեցին Եղեգնաձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակին:
Այնուհետ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:
Միջոցառումն ավարտվեց դասական երաժշտության համերգով, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական կրթօջախում: