Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
22.04.2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:
23-ին ջահերով ավանդական երթ տեղի կունենա Եղեգնաձորի ամֆիթատրոնից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Իսկ մինչ երթը Մարզային երիտասարդական կենտրոնում կկազմակերպվի <<Բացահայտում>> փաստավավերագրական ֆիլմի դիտումը այնուհետ՝ համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման թեմաներով քննարկում՝ Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ:
Ապրիլի 23-ին միջոցառումներ են կազմակերպվելու նաև մարզի Վայք և Ջերմուկ քաղաքային համայնքներում, կրթական հաստատություններում:
Իսկ ապրիլի 24-ին մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում կկազմակերպվեն երթ-պսակադրություններ՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակը հավերժող հուշակոթողներին:
Մարզի գործող եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ի խնկարկումն ու ի հիշատակ նահատակների անթաղ կամ վերջին հանգրվանը գտած շիրիմների և նրանց հոգու հանգստության համար: