Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահի հետ
22.04.2014
Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում կայացավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն վարչության մշակույթի և սպորտի հարցերի պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գրողների միության Վայոց ձորի բաժանմունքի ղեկավար Ֆոլիկ Հակոբյանը, բաժանմունքի անդամներ, մարզի ստեղծագործողներ:
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գրողների միության մարզային ծրագրերը և առաջիկա անելիքները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
Մարզային ստեղծագործողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գրողների միության նախագահին: