Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկում նվիրված համայնքների խոշորացման սկզբունքներին և հիմնախնդիրներին
18.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ ս/թ ապրիլի 18-ին կայացած աշխատանքային հանդիպմանը քննարկվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները և ներկայացվեցին գործընթացի հետ կապված հիմնախնդիրները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Հայաստանի համայնքների ֆինանսիստների միության նախագահ, ծրագրի փորձագետ Վահան Մովսիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը:
Քննարկման աշխատանքներին մասնակցում էին Զառիթափի տարածաշրջանի Ջերմուկ, Գնդեվազ, Գոմք, Սարավան, Արտավան, Զառիթափ, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքների ղեկավարները և նշված համայնքների ավագանու անդամներ: