Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը
17.04.2014
ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման գործընթացը: Դասընթացի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը ողջունել է մասնակիցներին և կարևորել դասընթացը, նշելով որ տեղական ինքնակառավարման մարմիններում կարող են ընտրվել տարբեր կրթական ցենզ և մասնագիտություն ունեցող անձիք, ովքեր ՏԻՄ կառավարման և գործունեություն ծավալելուն վերաբերվող օրենքների դրույթներին կարող են ծանոթանալ նման վերապատրաստումների ընթացքում:
Վերապատրաստումն անց են կացնում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը:
Վերապատրաստմանը մասնակցում են Արտավան, Գնդեվազ, Զեդեա, Թառաթումբ, Խաչիկ, Հերհեր, Հերմոն, Հորս, Սերս և Փոռ համայնքների ղեկավարները և ավագանու անդամներ: