Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Դպրոցական սնունդ>> ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ Վայոց ձորում:

16.04.2014

 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ ս/թ ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց <<Դպրոցական սնունդ>> ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը խոսեց ծրագրի կարևորության մասին և նծեց իր պատրաստակամությունը հնարավոր բոլոր միջոցներով ծրագրի աշխատանքներին աջակցելու վերաբերյալ: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, <<Դպրոցական սնունդ>> ծրագրում մարզից ընդգրկված կրթական հսատատությունների ղեկավարները: Իսկ ապրիլի 16-ին անցկացվեց <<ՀՀ մարզերի դպրոցներում կայուն դպրոցական սննդի զարգացման ծրագիրը հանրապետության ազգային <<Դպրոցական սննունդ>> ծրագրի ռազմավարության կոնտեքստում>> սեմինար տարածքային կառավարման մարմինների և տեղական համայնքների դպրոցական սննդի պատասխանատու աշխատակիցների համար:
Բացի կազմակերպիչներից, նիստի և սեմինարի աշխատանքներին հրավիրված էին մարզի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված փորձարարական ծրագրում ընդգրկված Սյունիքի և Արարատի մարզպետարանների պատասխանատուները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13