Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղերձը <<Ոստիկանության օր>> տոնի կապակցությամբ
16.04.2014

Ոստիկանության պարոնայք գեներալներ, սպաներ, ոստիկանության հարգելի ծառայողներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն:
Այս տարի ՀՀ ոստիկանությունը նշում է համակարգի կազմավորման 96-րդ տարեդարձը: Ոստիկանությունը պետական կառավարման համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Ոստիկանության շնորհիվ է, որ ՀՀ կառավարությունը կարողանում է ապահովել Սահմանադրությամբ իրեն վերապահված մի շարք կարևորագույն գործառույթներ՝ հասարակական կարգի պահպանությունը, ներքին անվտանգության ապահովումը, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների, շահերի, գույքի, ունեցվածքի պահպանումը: Հասարակական կյանքը դժվար է պատկերացնել առանց ոստիկանության ծառայության, քանզի հանրային մեծ թե փոքր յուրաքանչյուր միջոցառման ժամանակ մենք տեսնում ենք լուռ, հանգիստ, սակայն զգոն ու պատասխանատու իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին:
Հարգելիներս, մասնագիտական տոնի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ Ձեր ընտանիքներին անձնական և ընտանեկան երջանկություն, իսկ ծառայության մեջ պետական պարգևի արժանի հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան