Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանը շնորհավորել է նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
15.04.2014
Մեծարգո պարոն Աբրահամյան
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ տարբեր պետական պաշտոններում աշխատանքի ընթացքում կուտակած Ձեր հարուստ փորձառությունը, քաղաքական համակարգում ունեցած հեղինակությունն ու հարգանքը կլինեն նոր կարգավիճակում Ձեր հետագա հաջողությունների հիմքը:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ Վայոց ձորում հազարավոր մարդիկ ուրախ են Ձեր բոլոր հաջողություններով ու ձեռքբերումներով:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաջողությամբ կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:
Հարգանքներով՝ Էդգար Ղազարյան
15. ապրիլի. 2014թ.