Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավոր նիստ ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ

15.04.2014



 ՀՀ ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Օրհնության խոսքով հանես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, իսկ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտաշ Արտաշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ հուշանվեր հանձնեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանին, իսկ պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցների: Պարգևատրումներ եղան գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի կողմից: Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ոստիկանության բաժինների մի շարք աշխատակիցների պարգևատրեցին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը:
Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփիչ խոսքով ավարտեց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը:
Այնուհետև հանդիսավոր նիստի մասնակիցների համար ցուցադրվեց ՀՀ ոստիկանության անցած 96 ամյա ուղին ներկայացվող ֆիլմ և տրվեց տոնական համերգ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46