Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված <<Վերածնունդ>>միջազգային 6-րդ փառատոնին նվիրված միջոցառմանը
15.04.2014
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և նրա տիկնոջ հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը տիկնոջ հետ ս/թ ապրիլի 14-ին մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված <<Վերածնունդ>> միջազգային 6-րդ փառատոնին նվիրված միջոցառմանը: Միջոցոռմանը ներկա են եղել Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և այլ պաշտոնատար անձիք:
Նշենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է հայ երգահան Արմեն Տիգրանյանի 135, ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20-ամյակներին: