Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընտրվել է Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ
14.04.2014
Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նիստ, որին ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Մելսիկ Հարությունյանն ու Արամ Գրիգորյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը, հանրակրթական դպրոցներում շախմատ դասավանդող ուսուցիչները, մարզադպրոցների շախմատի մարզիչները, շախմատասերներ: Նախքան նիստի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի վաղամեռիկ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակը: Նիստում ելույթ ունեցան Հայաստանի շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մարզային ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը, Վայքի մարզադպրոցի շախմատի մարզիչ Նաիրի Հունանյանը և Ջերմուկի <<Կարեն Ասրյանի անվան շախմատի դպրոցի>> տնօրեն Երջանիկ Թադևոսյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը: Այնուհետև նիստի մասնակիցները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին միաձայն ընտրեցին Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ, իսկ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանին, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին և <<Ջերմուկ Աշխարհ>> առողջարանի տնօրեն Կարեն Ավագյանին` Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի փոխնախագահներ: Ընտրություններից հետո ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Էդգար Ղազարյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման և մասսայականացման իր տեսլականն ու ծրագրերը, անդրադարձավ շախմատի դասավանդման խնդիրներին: