Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
08.04.2014
Ս/թ ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ համերգ, որը նախաձեռնել էր Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների, առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով: