Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2014
Սիրասուն մայրեր, սիրելի կանայք, քույրեր ու դուստրեր
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:
Դուք արժանի եք ամենայն սիրո և խոնարհումի:
Դարեր շարունակ հայ կնոջ ջանքերի ու նվիրումի շնորհիվ է անմար եղել հայկական օջախներիի կրակը: Դուք եք եղել մեր ազգային ու ընտանեկան ավանդույթների նվիրյալ կրողն ու պահպանող, ինչպես նաև սերունդներին իրար հետ կապող շղթայի ոսկե օղակը: Ձեր շնորհիվ ենք մենք հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: Դուք եք եղել մեր հուսի ու հավատի ներշնչման աղբյուրը: Ձեզանով է պայմանավորված մեր հավատն առ Հայրենիք և առ Աստված:
Գարնանաբույր այս օրվա, գեղեցիկ այս տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, մայրության բերկրանք, անսպառ սեր ու անթառամ գեղեցկություն:
Ձեզ Աստծու օրհնություն, երջանիկ ու խաղաղ օրեր, ընտանեկան ջերմություն ու հոգատարություն, սեր ու մեծարանք:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան