Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության վայոցձորցի մրցանակակիրները

07.04.2014

 Հայաստանի ազգային պատկերասրահում ս/թ ապրիլի 4-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որում ամփոփվել են <<Լավագույն համայնք՝ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ>> և <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության, ինչպես նաև <<Լավագույն լրագրող՝ կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործում>> ՀՀ վարչապետի 2014 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Մինչ պարգևատրման պաշտոնական արարողության մեկնարկը ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր այս մրցանակաբաշխություններում հաղթող ճանաչված կանանց մասին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շնորհավորել է մի շարք անվանակարգերում հաղթողներին և նրանց հանձնել ՀՀ վարչապետի պատվոգրերըI:
 Ի թիվս այլ մրցանակակիրների ՀՀ Վայոց ձորի մարզից  <<Լավագույն կին-գործարար>> մրցանակաբաշխության շրջանակում <<Լավագույն կին նորարար>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Եղեգնաձորի «Բոնուս առևտրի կենտրոնի» տնօրեն Լիանա Գրիգորյանը, <<Լավագույն ապրանքանիշ>> անվանակարգում՝ Գոհար Գևորգյանը՝ ԳՄԸՀ <<Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում>> ծրագրի կողմից հաղթող ճանաչվելու համար և <<Լավագույն սկսնակ կին-գործարար>> անվանակարգում՝ Վարդուհի Օհանյանը՝ ՄԱԶԾ երևանյան գրասենյակի կողմից խրախուսական մրցանակ ստանալու կապակցությամբ:
<<Լավագույն գյուղական համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղական համայնքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46