Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնապահպանական թեմայով միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

03.04.2014

 Ապրիլի 2-ին Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կենսաբանության ուսուցչուհի Արմինե Մխիթարյանի նախաձեռնությամբ կայացավ էկոլոգիական ցուցահանդես-միջոցառում ՝ <<Կյանք տուր թափոններին>> խորագրով, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վոլոդյա Սմբատյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը և հարակից համայնքների դպրոցների ղեկավարներ:
Միջոցառումը կազմակերպվել էր 1-4-րդ դասարանների աշակերտների ուժերով, որոնք զանազան թափոններից պատրաստել էին շատ գեղեցիկ իրեր և հետաքրքիր պատկերներ:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը: Միջոցառումն սկսվեց 3-րդ և 8-րդ դասարանի աշակերտների ողջույնով, որն ավելի շուտ բնպահպանական ահազանգող կոչ էր՝ ուղղված հանրության անդամներին և պատկան մարմիններին՝ պահելու-պահպանելու և խնայելու Հայաստանի չքնաղ և ինքնատիպ բնաշխարհը:
Միջոցառումը մեկն էր <<Ես ուզում եմ ապրել մաքուր և գեղեցիկ միջավայրում>> ծրագրային շարքից, որն իր մեջ ներառում է 3 փուլ: Առաջին փուլը բնապահպանական պաստառների մրցույթն է եղել, որին մասնակցել են դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները, 2-րդ փուլը <<Կյանք տուր թափոններին>> ձեռքի աշխատանքների ցուցահանդեսն էր: Ծրագրի 3-րդ փուլը՝ <<Մարդը և էկոլոգիան >> թեմայով համաժողովը, կկայանա ապրիլի 22-ին, ուր կամփոփվեն կատարված աշխատանքներն ու արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46