Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի պատվիրակությունը մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ

31.03.2014

Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց <<Հայաստան-Մաքսային Միություն. Հնարավորություններ և մարտահրավերներ>> խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը: Համաժողովի մեկնարկից առաջ հնչեցվեցին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ, ԵՌ կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձները: Համաժողովում ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնին անդամ Հերմինե Նաղդալյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպությունից համաժողովի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սամվել Թարվերդյանը, ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ, Եղեգնաձորի ՋՕԸ-ի ղեկավար Հազարապետ Նազարյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը և Ջերմուկի <<Օլիմպիա>> առողջարանի տնօրեն Տիգրան Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46