Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի այցը Վայոց ձոր

28.03.2014

 Ս/թ մարտի 28-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ կազմակերպվեց խորհրդակցություն` առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման առիթով կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարականը, ըստ որի անհրաժեշտ է մարզի այն համայնքներում, որտեղ արդեն ծաղկել են կորիզավորները` հիմնականում ծիրանենու պտղատու այգիները, գյուղացիներին իրազեկել, որպեսզի ծխահարման միջոցով ցրտահարության դեմ պայքարեն և հնարավորինս փրկեն սպասվելիք բերքը ցրտահարությունից: Քննարկվեց նաև ոռոգման նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, Վայոց ձորի ԳԱՄԿ-ի աշխատակազմը գործադիր տնօրեն Արմեն Եսայանի գլխավորությամբ, մարզի համայնքապետեր, բնապահպանության և ոռոգման ոլորտների աշխատակիցներ, շահագրգիռ ֆերմերներ:
Որոշվեց, որ  մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, ԳԱՄԿ-ի մասնագետների և խորհրդատուների հետ համատեղ շրջայցներ կազմակերպեն ռիսկային համարվող համայնքներում և նախօրոք պատրաստված <<Պայքար ցրտահարության դեմ>> տեղեկատվական թերթիկներ բաժանեն գյուղացիներին, համատեղ ջանքերով պատրաստեն ծխակույտեր: Հիմնական ցրտահարությունը սպասվում է մարտի 30-ից 31-ը:

Մարտի 31-ին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կրկին կայցելի մարզ և մարզպետ Էդգար Ղազարյանի հետ վերջնական շրջայց կկատարեն համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46