Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Lydian International ընկերության ղեկավարների հետ
26.03.2014

Երևանում ընթացող <<Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ>> խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում 2014 թվականի մարտի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Lydian International նախագահ Հովարդ Ստեվենսոնի, գործադիր փոխնախագահ Դիդիեր Ֆոհլենի և <<Գեոթիմ>> ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության առաջիկա գործունեության և ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագրերին: