Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցում է <<Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ>> խորագիրը կրող միջազգային համաժողովին

25.03.2014

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ մարտի 25-26-ը Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում է <<Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ>> խորագիրը կրող միջազգային համաժողովին:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ՌԴ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Դեյվիդ Մալեթը:
Համաժողովի նպատակն է՝ հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային փորձի մասին ՀՀ-ում այդ ոլորտի տարբեր շահագրգիռ խմբերին տեղեկատվության փոխանցումը և նրանց միջև երկխոսության դյուրացումը:
Համաժողովի շրջանակում քննարկվելու են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու զարգացման, սոցիալական և շրջակա միջավայրի կառավարման բարելավման, ավելի բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման և ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացման խթանման հեռանկարները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46