Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սանիտարական մաքրման աշխատանքներ և ծառատունկ Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում
24.03.2014
ՀՀԿ Վայոց ձորի մարզային երիտասարդական կազմակերպությունը մարտի 22-ին ծառատունկ և սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում: Միջոցառմանը մասնակցել են Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները, ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը, Շատին և Վերնաշեն համայնքների միջնակարգ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման ընթացքում <<Գլաձորի համալսարան>> պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը ներկայացրել է եկեղեցիների կառուցման, Թանահատի եկեղեցում Գլաձորի համալսարանի գործունեության տարիների պատմությունը:
Միջոցառումը հովանավորել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀԿ Վայոց ձորի մարզային խորհուրդը, Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները:
Մաքրվել և ծածկվել է նաև Թանահատի եկեղեցու ճանապահին գտնվող չգործող աղբանոցը, որի տեղում տնկվել է շուրջ 4 տասնյակ ծառ:
Նախաձեռնող խմբի ղեկավար, ՀՀԿ Եղեգնաձորի երիտթևի նախագահ Արամ Ադամյանը նշեց, որ հաջորդ միջոցառումը կկազմակերպվի Շատիվանքում: