Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեղծվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ
24.03.2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ- 728 հրամանագրի 1.6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված ՀՀ երիտասարդական պատական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի 14-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 20.03.2014թ. N 15 որոշմամբ ստեղծվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ:
Համաձայն օրինակելի կանոնադրության՝ խորհրդի կազմում ընդգրկվել են մարզի 3500-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների տեղակալները կամ աշխատակազմի քարտուղարները և նույն համայնքների 16-30 տարեկան 1-ական երիտասարդներ համայնքի ավագանու որոշմամբ:
Առաջիկայում կկայանա խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում կընտրվի խորհրդի քարտուղար, կհաստատվի խորհրդի գործունեության ծրագիրը և անելիքները: Խորհրդի գործունեությանը մասնակից կդառնան նաև հասարակական, երիտասարդական կազմակերպությունների և այլ կառուցների երիտասարդ ներկայացուցիչներ:
Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմը.
1. |
Էդգար Ղազարյան |
ՀՀ Վայոց ձորի մարզպետ |
2. |
Վարդան Ավագյան |
Եղեգնաձորի փոխքաղաքապետ |
3. |
Գագիկ Մարգարյան |
Եղեգնաձորի ավագանու անդամ |
4. |
Վասիլ Ասլանյան |
Վայքի փոխքաղաքապետ |
5. |
Արգիշտի Միքայելյան |
<<Թայմ տուր>> ՍՊԸ տնօրեն |
6. |
Հովիկ Մնացականյան |
Մալիշկայի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար |
7. |
Անուշավան Մովսիսյան |
Եղեգնաձորի քոլեջի ուսուցիչ |
8. |
Սամվել Մարգարյան |
Ջերմուկի փոխքաղաքապետ |
9. |
Սյուզաննա Ավետիսյան |
Ջերմուկի երիտասարդական կենտրոնի տնօրեն |