Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀԿ Վայոց ձորի ԵԿ-ն կազմակերպում է <<Մաքուր պահենք մեր սրբատեղիները>> միջոցառումների շարք
21.03.2014
ՀՀԿ Վայոց ձորի մարզային երիտասարդական կազմակերպությունը սկսում է <<Մաքուր պահենք մեր սրբատեղիները>> միջոցառումների շարք, որի շրջանակում մարտի 22-ին ծառատունկ և սանիտարական մաքրման աշխատանքներ են կատարվելու Թանահատի և Սուրբ Խաչ եկեղեցիների շրջակայքում: Միջոցառմանն իր մասնակցությունը կբերի նաև ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի եկեղեցիների կառուցման, Թանահատի եկեղեցում Գլաձորի համալսարանի գործունեության տարիների պատմությունը:
Միջոցառումը հովանավորել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀԿ Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Սամվել Թարվերդյանը, Գլաձոր և Վերնաշեն համայնքների ղեկավարները:
Նախաձեռնող խումբը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառմանը:
Ուղևորությունը՝ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային գրասենյակի մոտից, ժամը՝ 10.00-ին: