Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

20.03.2014

        Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում ս.թ. հունվարի 16-ին Եղեգնաձոր էր ժամանել Մ. Լոմոնոսովի անվ. Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի պատվիրակությունը համալսարանի միջազգային համագործակցության զարգացման վարչության պետ Լ.Ա. Զարուբինայի գլխավորությամբ: Հյուրերը հանդիպումներ ունեցան ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրինության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ խոսվեց կրթության և գիտության բնագավառներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրագործման, ուսանողների փոխանակման ծրագրերի, վայոցձորցի ուսանողների և դիմորդների՝ այդ ԲՈՒՀ-ում ուսանելու հնարավորությունների մասին:

Նշենք, որ Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանը Ռուսաստանի խոշորագույն ԲՈՒՀ-երից է, ՌԴ ինը համալսարաններից մեկն է, որն ունի բուհերի համար հատուկ, ամենաբարձր՝ դաշնային կարգավիճակ:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2014թ. ԲՈՒՀ-ը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դիմորդների ընդունելություն հատուկ քվոտավորման պայմաններով: Ուսուցման ծախսերը հոգալու է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ սահմահված քվոտաներին համամապատասխան:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի ուղղված պաշտոնական գրության մեջ համալսարանի ղեկավարությունը հետաքրքրված է մասնագետներ պատրաստել Վայոց ձորի մարզի համար պահանջված մասնագիտություններով: Ցանկացողները կարող են ինքնուրույնաբար որոշել նախընտրած կրթական հաստատությունը՝ դիմելով ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն:

Որպես աջակցություն, Հյուսիսային համալսարանը պատրաստակամություն է հայտնում ս.թ. մայիս ամսին տեղում (Եղեգնաձորում) անցկացնել արտագնա թեստավորում՝ առավել շնորհալի դիմորդներին ներդրված ծրագրում ընդգրկելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13