Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին

19.03.2014

 Ս/թ մարտի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որը նվիրված էր Արենի գինու փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերը, մշակույթի գծով գլխավոր մասնագետը, մարզում գործող գինեգործական կազմակերպությունների, Արենի, Ռինդ համայնքների, Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի, հյուրանոցների, մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարները և ներկայացուցիչներ:
Մարզպետը նշեց, որ Արենի գինու փառատոնը որպես վայոցձորյան միջոցառում լայն մասսայականություն է վայելում և 2013 թվականին փառատոնի շրջանակում ոչ միայն Արենիում կազմակերպվեց <<Գինու տոն>>, այլև Ռինդում՝ <<Համայնքի օր>>, Եղեգնաձորում՝ <<Բերքի տոն>> և <<Հեղինակային երգի փառատոն>> միջոցառումները: Իսկ 2014 թվականին փառատոնի կազմակերպման աշխարհագրությունն ավելի է ընդլայնվում, քանզի փառատոնի շրջանակում բացի վերը նշվածներից միջոցառումներ կկազմակերվեն նաև Ելփին և Մալիշկա համայնքներում: Ուստի անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի տոնական հնգօրյակը համակարգվի Վայոց ձորի կողմից և հնօրյակի շրջանակում մարզում կազմակերպվեն նաև համաժողովներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, ինչը կխթանի մարզում զբոսաշրջության զարգացմանը: Որոշվեց մարզում փառատոնի համակարգման աշխատանքների իրականացումը հանձնարարել Վայոց ձորի տուրիզմի զարգացման կենտրոնի տնօրեն Շիրակ Միքայելյանին:
Մարզպետը խնդրեց և հորդորեց բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել առաջարկություններ և իրենց տեսլականը փառատոնի կազմակերպման վերաբերյալ, որպեսզի քննարման արդյունքում կազմվի փառատոնի ծրագիրն ու ժամանակացույցը և հնարավորինս կարճ ժամկետում այն ներկայացվի հանրությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46