Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական երեկույթին

18.03.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական երեկույթին: ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր բուհերում սովորող ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ներկայացվեցին նաև բոլոր այն միջոցառումներն ու ծրագրերը, որոնք միտված են երիտասարդական կյանքի աշխուժացմանը: Մասնավորապես, մոտ օրերս ՀՀ կառավարության որոշման համաձայն մարզպետին կից ստեղծվելու է երիտասարդական խորհուրդ, ՀՀ Վայոց ձորի մարզի 12 համայնքներում ստեղծվել են երիտասարդական նախաձեռնությունների ակումբներ, 2013 թվականի ընթացքում մարզպետարանի աջակցությամբ և Coumnterpart International կազմակերպությամբ ֆինանսավորմամբ կազմակերպվել է երիտասարդական երկօրյա համաժողով և ցուցահանդես, ՀՀ պետական բյուջեից մարզպետարանի հատկացված միջոցներով Ջերմուկ քաղաքում բացվել է երիտասարդական կենտրոն, Վայոց ձորի մարզային ջոկատը մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, Եղեգիսի «Սիրանույշ» ճամբարում Հայ-Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համատեղ կազմակերպվել է միջազգային երիտասարդական ճամբար, ինչպես նաև մարզային երիտասարդական եռօրյա հավաք, բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ծրագրերին: Մարզային երիտասարդական կյանքում մեծ դեր ու նշանակություն ունի 2007 թվականին հիմնադրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46