Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է << Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում>> ծրագրի պաշտոնական բացմանը

17.03.2014

 Ս/թ մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Երևանի կոնգրես հյուրանոցում կազմակերպված << Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում>> ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել են Ալեքսանդր Շագաֆյանը (Ժողովրդական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն), Մանուկ Մկրտչյանը (ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ), Անահիտ Բախշյանը (ՀՀ ԿԳն Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն), Էդգար Ղազարյանը (ՀՀ Վայոց ձորի մարզպետ) և Սերոբ Խաչատրյանը(Հայկական-ՍԻՎԻՏԱՍ, ԺՄԻԿ փորձագիտական խմբի ղեկավար):
Ծրագրի նպատակն է՝ խթանել հայաստանյան հանրակրթական դպրոցների միջավայրում և շրջանավարտների մոտ ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի ձևավորմանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46