Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է եղել սահմանամերձ Բարձրունի համայնքի ղեկավարի 2013 թվականի հաշվետվությանը

14.03.2014

 Մարտի 13-ին Բարձրունի համայնքում տեղի ունեցավ համայնքային ժողով, որի օրակարգում էր համայնքի ղեկավարի գործունեության 2013թ-ի հաշվետվությունը: Ժողովը կայացավ համայնքային կենտրոնի նոր վերանորոգված դահլիճում` մոտ 100 բնակիչների մասնակցությամբ: Հաշվետու ժողովին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

Համայնքի զեկավար Գագիկ Գևորգյանը մանրամասն ներկայացրեց 2013թ-ին համայնքում իրականացված ծրագրերի վերաբերյալ` զուգակցելով իր խոսքը տպավորիչ ֆոտոպրեզենտացիայով: Համայնքում իրականացված երիտասարդական նախաձեռնությունները ներկայացրեց համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի անդամ Աիդա Գրիգորյանը:

2013թ-ին Բարձրունի համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր` Վայոց ձորի մարզպետարանի, Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: Դրանցից են խմելու ջրի ջրահավաք ավազանի վերանորոգումը, համայնքային կենտրոնի շենքի վերանորոգումը և հարակից տարածքների բարեկարգումը, երիտասարդների համար համակարգչային կենտրոնի հիմնումը, տեխնիկական միջոցների, ձայնային սարքավորումների և երաժշտական գործիքների ձեռքբերումը:

Մարզպետ Էդգար Ղազարյանը կարևորեց նման հաշվետվությունները, բարձր գնահատեց համայնքի ղեկավարի գործունեությունը և ներկայացրեց պետության կողմից համայնքում իրականացվող և պլանավորված ծրագրերը:

Մարզպետը և համայնքի ղեկավարը պատասխանեցին նաև գյուղացիների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին համայնքի ոռոգման համակարգի և միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ուսուցիչների աշխատավարձերին, գյուղատնտեսական մթերքների մթերման կազմակերպմանը, սոցիալական աջակցության հնարավորություններին և այլն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46