Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 2 նիստը

14.03.2014

  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ս/թ մարտի 18-ին, ժամը` 11.00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի մասնակցությամբ  տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 2 նիստը, հետևյալ օրակարգով.
1. <<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը մարզի համայնքներում>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյան/
2. <<2014 թվականի հունվար-փետրվար ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
3. <<Պարտադիր կուտակային կենսթոշակային ֆոնդին կատարվող փոխանցումների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
4. <<ՀՀ կառավարության 5-րդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան/
Հայտարարություններ
1. <<ԼՂՀ Քաշաթաղի վարչական շրջանի և ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների միջև համագործակցության մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մ. Հարությունյան/
2. <<ՏԻՄ-երի կողմից դրամական պահանջների վերաբերյալ կայացրած որոշումների հարկադիր կատարման մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյան/
3. <<Մարզի համայնքներում <<Գնումների>> գործընթացի ուսումնասիրման վերաբերյալ>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
4. <<Համայնքային գրադարանները մարզի հանրակրթական դպրոցներին հանձնելու վերաբերյալ>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
5. <<Համայնքների ղեկավարների կիսամյակային հաշվետվությունների ընթացքի մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
6. <<Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
7. <<Բնապահպանական ծրագրերի մշակման կարգը հաստատելու մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
8. <<ՀՀ համայնքներին տրամադրվող ծառայությունների և համագործակցության առաջարկի մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
9. <<ՏԻՄ-երին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
10. <<ՀՀ բանկերին ուղարկված Կենտրոնական բանկի շրջաբերական գրության վերաբերյալ>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
11. <<Մարզի մի շարք համայնքների վարչական սահմաններում տեղադրված արագաչափերի մասին>>:
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խ.Ասլանյան/
12. <<Համայնքների գլխավոր հատակագծերի կազմման մասին>>:
13. /Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան/
Մարզխորհրդի նիստին կմասնակցեն մարզպետը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, նիստին հրավիրված են նաև՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորա-բաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46