Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը մասնակցել է <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը
13.03.2014
Ս/թ մարտի 12-ին Երևանի <<Արմենիա-Մարրիոթ>> հյուրանոցում տեղի ունեցավ <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց ընկերության 2013թ. տարեկան գործունեության արդյունքները: <<Հայջրմուղկոյուղի>> կազմակերպության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը նշեց, որ ընկերությունը շարունակաբար ներկայացրել և ներկայացնելու է իր գործունեության հաշվետվությունները հանրությանը, պատրաստակամ լինելով ընդունել առաջարկներ և նկատառումներ իրենց շահառուներից և բոլոր շահագրգիռ կազմակերպություններից:
Տնօրենը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանության մարմիններին, մասնավորապես` մարզպետներին, համայնքների ղեկավարներին, ընկերության գործունեության ընդլայնման, ծառայությունների մատուցման և սպասարկման որակի բարելավման աշխատանքներում ցուցաբերած օգնության և աջակցության համար: Նա նշեց, որ առաջիկայում աշխատանքներ են տարվելու ոլորտում մատուցվող ծառայությունների առավել կատարելագործման ուղղությամբ: Հանդիսությանը ցուցադրվեց տեղեկատվական ֆիլմ ընկերության գործունեության մասին:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը: