Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում առողջապահական մարզային կազմակերպությունների ղեկավարների հետ

11.03.2014

 Ս/ թ մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը և մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:
Քննարկվեցին մարզի բնակչությանն անվճար բուժ-սպասարկմանը, բժշկական որակյալ բուժ-ծառայությունների մատուցմանը, առողջապահական կազմակերպությունների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի առողջապահական խնդիրներին նվիրված ամենամսյա խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46