Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման խնդիրներին

11.03.2014

 Ս/ թ մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված՝ Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, Արտաբույնք համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանը, Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանը, <<Հայջրմուղկոյուղ>> ՊՓԲԸ-ի հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը և մասնաճյուղի այլ աշխատակիցներ:
Քննարկվեցին նշված համայնքների ջրամատակարարման կայունության և որակի հետ կապված խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Արտաբույնք, Շատին և Եղեգնաձոր համայնքների խմելու ջրի մատակարարման կայուն գրաֆիկ սահմանելու և մատակարարվող ջրի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46