Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց մարզում գործող այծաբուծական և պանրագործական կազմակերպություններ

10.03.2014

Ս/ թ մարտի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց մարզում գործող այծաբուծական <<Արիդ>> և պանրագործական <<Ոսկե այծ>> կազմակերպությունները:
Մարզպետը տեղում ծանոթացավ նշված կազմակերպությունների աշխատանքային պայմաններին: <<Արիդ>> կազմակերպության տնօրեն Նունե Բաբայանի և <<Ոսկե այծ>> կազմակերպության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի հետ քննարկեցին կազմակերպությունների հետ առնչվող խնդիրներ, արտադրության ընդլայնման հնարավորությունները և արտադրանքի իրացման հեռանկարները:
«Արիդ» այծաբուծական կոոպերատիվը բացառիկ է ողջ տարածաշրջանում: Այստեղ բուծում են արտերկրից ներմուծված հատուկ ցեղատեսակի կաթնատու այծեր, որոնք իրացվում են ողջ հանրապետությունում և Վրաստանում: Այդ կոոպերատիվի շնորհիվ վերջին տարիներին Վայոց ձորի մարզում զարգացել է այծաբուծությունը և այծի պանրի արտադրությունը: «Ոսկե այծ» պանրի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը սկզբնական շրջանում մասնագիտացել է այծ պանրի արտադրության մեջ: Ներկայումս ընկերությունն արտադրում է ինչպես այծի, այնպես էլ կովի կաթից պատրաստված պանիրների բազմաթիվ տեսակներ, որոնք հիմնականում արտահանում է Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունը հանդիսանում է Վայոց ձորում կաթ մթերող հիմնական կազմակերպություններից մեկը և պատրաստ է մթերել օրական մինչև 12 տոննա կաթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46