Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 6 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ
10.03.2014
2014 թվականի մարտի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Զեդեա, Հերմոն, Նոր Ազնաբերդ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի և ավագանու, Սարավան համայնքում` միայն ղեկավարի, իսկ Գողթանիկում՝ միայն ավագանու ընտրություններ:
Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրությունների նախնական արդյունքները:
Համայնք |
Ա.Ա.Հ. |
Կուսակցական պատկանելություն |
Քվեարկության արդյունքները |
Եղեգիս |
Յուրիկ Ստեփանի Մկրտչյան |
ՀՀԿ |
Ընտրվել է |
Զեդեա |
Սուրիկ Գարնոսի Սարգսյան |
ՀՀԿ |
Վերընտրվել է |
Հերմոն |
Գայ Ֆոլիկի Օհանյան |
ՀՀԿ |
Վերընտրվել է |
Նոր Ազնաբերդ |
Միսակ Կառլոսի Կարապետյան |
ՀՀԿ |
Վերընտրվել է |
Սարավան |
Սիմոն Թուրունջի Բաբայան |
Անկուսակցական |
Վերընտրվել է |
Համայնքի ավագանու ընտրություններում ըստ նախնական արդյունքների բոլոր համայնքներում էլ ընտրվել է 5-ական ավագանու անդամ, իսկ առաջադրվել է Գողթանիկ համայնքում ՝ 6 թեկնածու, Եղեգիս համայնքում ՝ 8 թեկնածու, Զեդեա համայնքում ՝ 5 թեկնածու, Հերմոն համայնքում ՝ 6 թեկնածու, Նոր Ազնաբերդում՝ 7 թեկնածու:
Ըստ Վայոց ձորի թիվ 39 ԸԸՀ-ի`ընտրություններն անցել են առանց խախտումների: