Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ

08.03.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, եւ արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին երկու ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 110 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 21,2 տոկոս աճ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց խնդիրը մշտական ուշադրության կենտրոնում պահել, եւ ընթացքում թերացումներ նկատելու դեպքում պատճառները քննարկել տեղերում:

Քննարկվեցին նաեւ մարզպետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ֆինանսավորմանն ու գործունեության արդյունավետ կազմակերպման հարցեր: Մարզպետները նաեւ տեղեկություններ ներկայացրեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաեւ սերմացուի հատկացման ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, ինչպես նաեւ կադաստրային գործընթացներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ եղավ նաեւ մարտի 9-ին հանրապետության շուրջ հինգ տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ նախապատրաստական եւ տեխնիկական աշխատանքերն իրականացված են:
Փոխվարչապետը նաեւ մարզպետների ուշադրությունը հրավիրեց միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում աղբահանության կազմակերպման խնդրին` ընդգծելով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

  Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։

  Աղբյուրը՝   mta.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46