Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 1 նիստը
07.03.2014
Ս/թ մարտի 7-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 1 նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի տեղակալ Անահիտ Սարգսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Աիդա Մանասարյանը:
Նիստը քարտուղարում էր Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև ներքոնշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1.2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով <<Արփիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, <<Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում , <<Շատինի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում, <<Եղեգնաձորի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ում, <<Ագարակաձորի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացում:
2. 2013թ.-ի ներքին աուդիտի տարեկան ծրագրի ամփոփ հաշվետվության ներկայացում:
3. 2013թ.-ի ներքին աուդիտի հաշվետվություններով հանձնարարականնների կատարման ընթացքի ներկայացում:
4.Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի նախագծի ներկայացում:
Քննարկվող հարցերը ներկայացրեց Ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել.
1.Ներքին աուդիտի բաժնին՝ 2014թ.-ին ըստ կազմակերպությունների հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել վերահսկողական գործընթաց և խորհրդատվություն :
2. 2013թ.-ի ներքին աուդիտի հաշվետվություններով հանձնարարականնների կատարման վերաբերյալ զեկուցումը ընդունել ի գիտություն:Կատարման ընթացքում գտնվող հանձնարարակնների կատարման վերաբերյալ ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն:
3.Հավանություն տալ ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրին:
4. Հանձնարարել՝
ՊՈԱԿ-ների տնօրեններին՝ ապահովել նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունք, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ: