Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Հերհեր համայնքի բնակիչների հետ
07.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչները իշխանությունների առջև բարձրացրել են համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը` միջպետական մայրուղուց դեպի համայնք տանող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ ցանկություն էին հայտնել այցելել մարզկենտրոն և ներկայացնել իրենց խնդիրները: Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2014 թվականի մարտի 4-ին ինքն էր այցելել համայնք` բնակիչներին հանդիպելու, նրանց հուզող խնդրին ևս մեկ անգամ տեղում ծանոթանալու և պարզաբանումներ ներկայացնելու նպատակով: Համայնքի բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը, Հերհեր և Կարմրաշեն համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը: Ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին` Է.Ղազարյանը ներկայացրեց խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու առաջիկա ծրագրերը: