Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Եղեգնաձորի ՋՕԸ»-ի ներկայացուցիչների տարեկան ժողով

07.03.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է «Եղեգնաձորի ՋՕԸ»-ի (ջուր օգտագործողների ընկերության) ներկայացուցիչների տարեկան ժողովին: Ժողովի ընթացքում քննարկվեցին 2013 թվականի վարչական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի, վեճեր լուծող հանձնաժողովի, իրավաբանական բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացուցիչների ժողովը քննարկեց 2014 թվականի ջրամատակարարման և իրացման կազմակերպման, ոռոգման համակարգերի վերանորոգման և սպասարկման հարցերը: Հաստատվեցին 2014 թվականի հաստիքացուցակը, ֆինանսական ծրագիրը, ինչպես նաև փոփոխություններ կատարվեցին ընկերության կանոնադրության մեջ: Ընկերության վարչական խորհրդի նախաագահ Բաբկեն Մկրտչյանի կողմից ներկայացվեց տեղեկատվություն «Եղեգնաձորի ՋՕԸ»-ի տասնամյա գործունեության վերաբերյալ, իսկ բարեխիղճ մի շարք ջրօգտագործողներ պարգևատրվեցին ընկերության պատվոգրերով: «Եղեգնաձորի ՋՕԸ»-ի ներկայացուցիչների տարեկան ժողովին մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Քոչարյանը: Ժողովի ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որը դրական գնահատեց «Եղեգնաձորի ՋՕԸ»-ի 2013 թվականի գործունեությունը` նշելով, որ ընկերությունը 2013 թվականին  ճանաչվել է Վայոց ձորի մարզի ծառայություններ մատուցող լավագույն կազմակերպությունը: Է.Ղազարյանն անդրադարձավ մարզում ոռոգման կազմակերպման խնդիրներին և կատարված աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13