Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցելություն Գետափի միջնակարգ դպրոց
07.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2014 թվականի մարտի 6-ին աշխատանքային այցելություն է կատարել Գետափի միջնակարգ դպրոց: Է.Ղազարյանին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Է.Ղազարյանը հանդիպում ունեցավ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման և կրթության որակի բարձրացման խնդիրներ: Ներկայացեց կրթության բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Այնուհետև Է.Ղազարյանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին դպրոցի տարածքում, ծանոթացան կրթության պայմաններին, քննարկեցին դպրոցականների սննդի ծրագրի կազմակերպման հետ կապված խնդիրներ: