Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ
01.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2014 թվականի փետրվարի 28-ին Ջերմուկ քաղաքում աշխատանքային հանդիպում ունեցավ Հայսատանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորոդի մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության, ՌԴ կառավարության աջակցությամբ Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող <<Դպրոցականների առողջ սնունդ>> ծրագրի ընթացիքն, ՀՀ Վայոց ձորի մարզում ռուսական կապիտալի մասնակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկվեցին նաև հիշյալ ուղղություններով, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ՌԴ դեսպանին ներկայացվեցին ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի ընդհանուր բնութագիրը և զարգացման ծրագրերը:Առանձին անդրադարձ եղավ Ջերմուկ քաղաքի, որպես զբոսաշրջության կենտրոնի, զարգացման խնդիրներին ու ներդրումային ծրագրերին: