Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետափ համայնքի ղեկավարը հանդես եկավ 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ

28.02.2014

 Ս/թ փետրվարի 28-ին, ժամը` 16:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ  Գետափի համայնքապետարանում համայքի ղեկավար Գագիկ Ալոյանը հանդես եկավ 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Մարզպետի տեղակալի ողջույնից հետո Գագիկ Ալոյանը ներկայացրեց համայնքային բյուջեին 2013 թվականին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և 2013 թվականին համայնքում իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները: Նշենք, որ հաշվետվությանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներ: Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ Գետափ համայնքում իրականացվել է 10 մլն դրամի աշխատանքներ՝  վերանորոգվել է համայնքային կենտրոնը և գյուղի 19-րդ փողոցի 500 մետր երկարությամբ հատվածում կառուցվել է գիշերային լուսավորության ապահովման էլեկտրագիծ: Կազմակերպությունը հաշվետու տարում համայնքային գրադարանին է նվիրել նաև համակարգիչ, գրադարակներ և գրքեր:

Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը հարևան համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Հաշվետվության ավարտից հետո ծավալվեց քննարկում և եղան առաջարկություններ:  Համայնքի ղեկավարը 2013 թվականին համայնքային կյանքում ակտիվություն ցուցաբերած անձանց և կազմակերպությունների ղեկավարներին պարգևատրեց պատվոգրերով և շնորհակալագրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46