Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գոմք համայնքի ղեկավարը հանդես եկավ 2013 թվականի գործունեության հաշվետվությամբ

28.02.2014

 Ս/թ փետրվարի 28-ին, ժամը` 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ  Գոմքի համայնքապետարանում համայքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը հանդես եկավ  2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ:  Համայնքի ղեկավարը ներկայացրեց 2013 թվականին համայնքում իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները:           Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:

Համայնքում իրականացված գյուղատնտեսական նորարարական ծրագրերի  մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՎԱՆՔԱՁՈՐ գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ, ՀԱԽ համակարգող Նունե Ավագյան, իսկ Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի` ՀԵՆԱ, գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀԵՆԱ փոխնախագահ Լուսինե Ստեփանյանը:

Վերջում մասնակիցները ծանոթացան Գոմքի գյուղապետարանի վերանորոգման աշխատանքների  ընթացքին, որն իրականացվում է Քաունթրփարթի Համայնքային զարգացման ծրագրի օժանդակությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46