Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ
26.02.2014
Ս/թ փետրվարի 26-ին, ժամը` 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվու ժողովը: Քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին: Այնուհետև քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Աշոտ Հարությունյանը ներկայացրեց համայնքային բյուջեին 2013 թվականին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, ապա՝ կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ,կրթական հաստատությունների ղեկավարներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ:
Հաշվետվության ավարտից հետո ծավալվեց քննարկում, եղան առաջարկություններ և հնչեցին հարցեր:
Համայնքին մտահոգող հարցերի շուրջ ելույթ ունեցավ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյան: